National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.10.2021
Նոր լիազորություն Երեւանի քաղաքապետին
1 / 10

Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ի հերթական նիստերի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ  Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ՝  առաջարկվում է արդեն իսկ ընդունված օրենքի ներկա խմբագրմամբ գործողության ժամկետը  երկարաձգել մինչեւ 2024 թվականը, իսկ 2022-23 թվականներին  աշխատել օրենքի այն տրամաբանությամբ, որով գործել են մինչ այժմ:

Մաթեւոս Ասատրյանը ներկայացրել է գլխադասային՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ խորհրդարանն սկսել է ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Ըստ նախագծի՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ Երեւանը համարվում է Երեւան քաղաքի թաղային համայնքների իրավահաջորդը, սակայն անդրադարձ չի կատարվել մարզպետի կարգավիճակ ունեցող Երեւանի քաղաքապետի ընդունած որոշումների իրավահաջորդության հարցին: 2005 թվականի   խմբագրությամբ Սահմանադրությամբ Երեւան քաղաքի կարգավիճակը փոխվել է: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված կարգով Երեւանի քաղաքապետի՝ որպես տեղական ինքնակառավարման մարմնի (համայնքի ղեկավարի) ձեւավորումից հետո Երեւանի քաղաքապետը՝ որպես տարածքային կառավարման մարմին, դադարել է գոյություն ունենալ:

Այս եւ մի շարք այլ  իրավական խնդիրների հետեւանքով քաղաքացիների համար առաջացել են խոչընդոտներ սեփականության իրավունք գրանցելու, ժառանգություն ընդունելու եւ այլ նման իրավահարաբերություններ կարգավորելու համար: Ելնելով վերոնշյալից՝ անհրաժեշտություն է առաջացել մարզպետի կարգավիճակ ունեցող Երեւանի քաղաքապետի, Երեւան քաղաքի շրջանային խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների, Երեւանի քաղաքային խորհուրդների կողմից ընդունված եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերն ուժը կորցրած ճանաչելու լիազորությունը պատվիրակել Երեւանի քաղաքապետին՝ սահմանելով, որ ըստ անհրաժեշտության Երեւանի քաղաքապետարանին մասնագիտական աջակցություն է ցուցաբերելու տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը:

Հարցի քննարկումը կշարունակվի հոկտեմբերի 28-ին:   


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am